Moody’s-ը 2015-ին Վրաստանում 3.5% տնտեսական աճ է կանխատեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Հադուրին հայտարարել է, որ չնայած տարածաշրջանում ծանր տնտեսական վիճակին` միջազգային վարկանշային Moody’s կազմակերպությունը Վրաստանի վարկանիշն անփոփոխ է թողել և կրկին դրական հեռանկար է կանխատեսել: Այս մասին Նոդար Հադուրին հայտարարել է կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. փոխանցում է «Գրուզիա-օնլայնը»:

«Երկու օր առաջ հստակեցնող տեղեկություն է հրապարակվել այն կապակցությամբ, որ անցած տարի ուղիղ միջազգային ներդրումները մեծացել են մոտ 40 տոկոսով ու կազմել 1 272 000 000 լարի»,- հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարը:

Հադուրին ընդգծել է, որ այս ֆոնին նաև չափազանց կարևոր է, որ միջազգային վարկանշային ընկերությունը Վրաստանի համար դրական կանխատեսում է արել: Moody’s-ի գնահատականների համաձայն՝ Վրաստանում տնտեսական աճը 2015-ին կկազմի 3.5%:




Լրահոս