ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Խորվաթիայում առեղծվածային պայմաններում մահացել է Ռուսաստանի կանանց վոլեյբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովը: Ռուսաստանի հավաքականը հենց այս մարզչի գլխավորությամբ Լոնդոնի օլիմպիական խաղերում խմբային պայքարում զբաղեցրեց առաջին տեղը: Մարզիչն ընդամենը 43 տարեկան էր, իսկ Խորվաթիա էր մեկնել հավաքների իր թիմի՝ մոսկովյան «Դինամո»-ի հետ: Երբ Օվչիննիկովը չի եկել նախաճաշի, օգնականներն անհանգստացել են ու բարձրացել նրա հյուրանոցային համար, որտեղ էլ նրան կախված են գտել: Հայտնի վոլեյբոլիստ, Օվչիննիկովի մտերիմ ընկեր Վադիմ Խամուտսկիխը պնդում է, որ դա չէր կարող ինքնասպանություն լինել, քանի որ նա շատ կենսուրախ մարդ էր, ուներ կամքի ուժ ու հեշտությամբ հաղթահարում էր խնդիրները: Խամուտսկիխը վստահ է, որ իր ընկերոջը սպանել են:




Լրահոս