Մադրիդի «Ռեալ»-ն ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը դեռ չեն պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ: Իսպանական ակումբը երկու անգամ փորձել է սկսել բանակցությունները ֆուտբոլիստի հետ, սակայն Ռամոսը չի շտապում որոշում ընդունել:
28-ամյա պաշտպանը միայն մրցաշրջանի ավարտից հետո կանդրադառնա այս հարցին: Նրա գործող պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2017 թվականը: