Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի տարածքում ապրողների թիվը 100 տարվա ընթացքում կրճատվել է 20%-ով և կազմում է 2.2 միլիոն մարդ. հայտնում է ֆրանսիական Figaro-ն՝ հղում կատարելով քաղաքաշինության ու բարեկեցության ինստիտուտի ռազմավարական տվյալներին:
Համաձայն վիճակագրության՝ 1910-ին Փարիզում պաշտոնապես ապրել է 2.8 միլիոն մարդ: 2015թ. տվյալների համաձայն՝ Փարիզի բնակչությունը կազմում է 2.2 միլիոն մարդ. ասվում է թերթի հաղորդագրության մեջ:
Ընդ որում, «Մեծ Փարիզ» ագլոմերացիայի սահմաններում բնակչության թիվը 4.4 միլիոնից հասել է 10.5 միլիոն մարդու: