ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն ինչքան ժամանակ է` մեր շենքում անտանելի հոտ է տարածված: Մենք անգամ մեկ հարկ չենք կարողանում բարձրանալ, որովհետեւ գարշահոտությունն ուղղակի անտանելի է եւ զգացվում է նույնիսկ շենքի բարձր հարկերում: Ամառվա այս շոգ եղանակին ուզում ենք դուռը բաց թողնել, բայց չենք կարողանում: Մինչեւ ե՞րբ է այս վիճակը շարունակվելու:

Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի բնակիչներ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Բնակիչներից ստացված ահազանգից հետո ես անձամբ գնացել եւ տեսել եմ, որ շենքի նկուղն էլ, աղբն էլ մաքրված են եղել: Կոնկրետ Ձեր նշած շենքի սանիտարական վիճակը նորմալ է: Մոտավորապես շաբաթը մեկ անգամ գալիս եւ մաքրում են նկուղը, իսկ բարձրահարկ շենքերի աղբահանությունը մի քիչ ուշ-ուշ են կատարում, այսինքն՝ երկու կամ երեք օրը մեկ անգամ, բայց արկղերը գրեթե ամեն օր մաքրվում են:

Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի շենքերի համատիրության նախագահ Իշխան Դարբինյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարվա այս շրջանում շքամուտքերից բուրող գարշահոտությունն իսկապես անտանելի է դառնում: Այն շենքերը, որոնց աղբատար խողովակը շքամուտքով չի անցնում, ինչ-որ առումով հաջողակ կարելի է համարել: Ամեն դեպքում, որքան էլ աղբի տեղափոխությունը կանոնավոր կազմակերպվի, միեւնույն է, դրա հետեւանքների դեմ պայքարելու տարբերակ տարվա այս եղանակին կարծես թե չկա:




Լրահոս