Քսենիա Սոբչակը Նեմցովի սպանությունից հետո ուժեղացրել է իր թիկնազորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակն ուժեղացրել է իր թիկնազորը «գնդակահարվողների ցուցակի» առկայության մասին տեղեկությունների հայտնվելուց հետո: Ցուցակում, Սոբչակից բացի, ներառված է նաև «Էխո Մոսկվի»-ի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովն ու օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին:

«Ցավոք, ես ստիպված եմ ուժեղացնել անվտանգությունս: Այժմ ես ստիպված եմ թիկնազորով շրջել»,- ասել է Gazeta.ru-ին Սոբչակը:

Հավելենք, որ ցայսօր իրավապահ մարմինները նման ցուցակի առկայության մասին լուրերը ոչ մի կերպ չեն մեկնաբանել, սակայն վերոնշյալ մարդիկ իրենց համար որոշակի հետևություններ են կատարել:




Լրահոս