Ժողովուրդ.Սիվիլիթասում ստուգումները կասեցվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն “Սիվիլիթաս” հիմնադրամում պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները 30 օրով կասեցրել է: Այս մասին “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց “Սիվիլիթաս”-ի տնօրեն Սալբի Ղազարյանը. “Սա արդեն անհասկանալի է: Փաստ է մի բան, որ նրանց ստուգումներն աբսուրդի էին հասել, ու իրենք հասկացան, որ ոչ մի բան էլ չեն գտնում, դադարեցրել են”: 
Թերթը հիշեցնում է, որ մայիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ էր հարուցել, որի շրջանակներում հարցաքննության հրավիրվեցին “Սիվիլիթաս”-ի տնօրեն Սալբի Ղազարյանն ու հիմնադիր Վարդան Օսկանյանը:




Լրահոս