“Հրապարակը” գրում է, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից ընդամենը 20 րոպե անց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, եւ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հավանաբար ձանձրույթից, դուրս էին եկել նիստերի դահլիճից եւ միջանցքում սուրճ էին վայելում: “Երբ մեր լրագրողը նրանցից հետաքրքրվել է՝ այսքան շո՞ւտ հոգնեցիք նիստից, թե՞ թեման էր անհետաքրքիր, պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, պատասխանել են, թե իրենք ոչ մի բանից էլ չեն հոգնում, “համ էլ անհետաքրքիր բան չկա”,- շտապել է արդարանալ Սամվել Ալեքսանյանը:
Նա հրաժարվել է այլ հարցերի պատասխանել, մասնավորապես՝ տխո՞ւր է, որ երեկվա նիստի ժամանակ հրապարակվեց նաեւ իր ընկեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմումըե: