Հրապարակ. Ո՞ւմ է, ի վերջո, Գյումրիում պաշտպանում ՕԵԿ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է.”Երեկ մեր լրագրողը “Օրինաց երկիր” խմբակցության անդամ գյումրեցի Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվել է, թե ի վերջո ՕԵԿ-ը, հավատարիմ մնալով մեծ եղբորը՝ ՀՀԿ-ին, Գյումրիում պաշտպանելո՞ւ է նախկին կուսակից, այժմ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Մարգարյանը պատասխանել է, որ իրենք դաշտն ազատ են թողել, եւ գյումրեցիներն են ընտրելու ում որ ուզեն:
Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր նաեւ, որ Բալասանյանին ինքն է առաջարկել առաջադրվել, եւ նա ՀՀԿ-ի թեկնածուն է: Լրագրողը Մարգարյանին հարց է ուղղել. “Դուք նո՞ւյնպես Ձեր թեկնածուն եք համարում Բալասանյանին՝ հավատարիմ մնալով կոալիցիոն գործընկերոջըե: Մարգարյանը պատասխանել է. “Բնականաբար, մեր թեկնածուն չի”, ապա հավելել, որ չի ցանկանում նման որեւէ հարցի այլեւս պատասխանել:
Հիշեցնենք, որ Բալասանյանը ժամանակին լքել է ՕԵԿ շարքերը, եւ Հովհաննես Մարգարյանն էլ Վարդան Ղուկասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի”:




Լրահոս