Այսօր` սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեցի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում “Վենեցիա” ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել մոտ 50-55 տարեկան տղամարդու և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է,որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Գ. Շամշյանը հայտնել է, որ վրաերթը կատարվել է Ավանից դեպի Կենտրոն իջնող հատվածում, որի արդյունքում վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակած գոտի: Գ. Շամշյանը հայտնել է, որ վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը ծառերի տակ հայտնաբերում է “Նիսան” մակնիշի Լ 19 97 համարանիշի “Կայզեր” տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենա, որի դիմապակին ամբողջովին փշրված էր, կոտրված էր ձախակողմյան հայելին, և ավտոմեքենայի վրա կային արյան հետքեր: Իսկ վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի: Ոստիկանությունը աշխատանքներ է կատարում` պարզելու մահացած անձի և հայտնաբերելու վրաերթի վայրից փախուստի դիմած վարորդին:
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի