
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 5-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Մասնավորապես` Երեւանի Սարկավագի փողոցի թիվ 128 հասցեում գտնվող ավտոտնակների մոտակայքում այրվել է 500 քմ, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի մոտակայքում՝ 4,5 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Գեղի գյուղում՝ 1200 քմ բուսածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 21 տանը կից՝ 1200 հակ անասնակեր: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: