
Օբամայի առաջադրման մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Նրա ելույթը բավականին հուզիչ էր: Հայտարարել է, որ հպարտությամբ է ներկայացնում Օբամային: “Առանց որևէ կասկածի` Օբաման կարող է կառուցել նոր ամերիկյան տնտեսություն, որի մասին երազել են շատերը: Ի վերջո, նախագահ պետք է լինի նա, ով հասկացել է, որ կնության պետք է առնի Միշել Օբամային”,- կատակել է Քլինթոնը: Դեմոկրատ Օբաման ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին ելույթով հանդես կգա վաղը: