
Իրանի հարավում սեպտեմբերի 6-ի գիշերը 5,1բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքը, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը, որը գրանցվել է տեղական ժամանակով 06.27-ին, գտնվում է Լար քաղաքից 64 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 39,6 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: