
Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնեց, որ քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել: Բնակիչները խուճապահար լքում են իրենց բնակարանները, քանի որ վախենում են, որ այն կկրկնվի:
Երկրաշարժն առավել ուժգին գրանցվել է Ախուրյանի շրջանում: ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: Զոհեր և ավերածություններ չկան:
Լուսանկարները քիչ ուշ: