
Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները, ծառայություն կատարելիս, տարեց մի կնոջ մատնանշմամբ` Արզումանյան փողոցի թիվ 43 շենքի մոտից բերման են ենթարկել 30-ամյա Դավիթ Ա.-ին, որը նշված վայրում հափշտակել էր նրա պարանոցի ոսկյա շղթան:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: