Տեղի ունեցավ Հովիկ Հովեյանի «Վրիպած ջրհեղեղ» գրքի շնորհանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՝ մարտի 14-ին, ժամը 14:00-ին, Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Վրիպած ջրհեղեղ» գրքի շնորհանդեսը:

«Վրիպած ջրհեղեղ»ը հեղինակի 14-րդ գիրքն է:

Հեղինակի 223 տաղերը մեկտեղված են «Վրիպած ջրհեղեղ»-ում ու նա հերթական անգամ ջրհեղեղի վրիպումներին է սպասում:

Հոգեվիճակների և իրադրություններին համապատասխան՝ խոսքի, բառերի անչափ ինքնօրինակ ընկալումներով նրա մեկնություններում, ջրհեղեղների սպասում կա:
Բանաստեղծը գիտե, որ ինքը չի վրիպելու հերթական ջրհեղեղից, ավելի շուտ՝ հերթական ջրհեղեղը չի վրիպելու իր ճակատագիրը, այլ հաստատելու է նրա՝ որպես հայի ու բանստեղծի՝ անեզրականին դատապարտված լինելը:

Հեղինակը նշեց, որ այսօր կենտրոնում ոչ թե իր գրքի շնորհանդես է, այլ՝ պոեզիայի տոն:

Իրենց գրչընկերոջը ողջունելու էին եկել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը , գրականագետներ, արվեստագետներ, ընկերներ և այլք:

«Հմայվեցի մշտարթուն վրիպումով ճախրանքի: Եվ փուլ եկա տող առ տող…» Ձեզ , ձեր ընթերցողներին և բոլորիս մաղթում եմ բանաստեղծիդ տող առ տող հազարապատիկ փլուզումը, քանզի դա՝ այն փլուզումն է, որ մշակութային նոր շերտեր է բացում մեր պոեզիայում` ի պահ գալիք սերունդների»,- հեղինակի տողերը մեջբերելով այսպես ամափոփեց միջոցառումը վարող ՝ արվեստաբան Եվա Գևորգյանը:




Լրահոս