Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե ,որևէ կապ չունի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու գործի հետե:
“Թուրքիան ոչ մի կապ չունի Հունգարիայիում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձման հետ”,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, թե “հայկական սփյուռքը փորձում է Թուրքիայի անունը կապել Սաֆարովի արտահանձնմանը մասնակցություն ունենալու հետ` իրենց երկիրը սևացնելու համար”: Նշենք, որ Թուրքիայի ազգայնամոլական շրջանակներում Սաֆարովին համարում են հերոս, ինչպես և Ադրբեջանում: