
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ անգլիական ակումբից: Չիլիացի մասնագետը նշել է, թե պատրաստվում է մանչեսթերցիներին գլխավորել մինչև 2016 թվականը, երբ ավարտվի գործող պայմանագիրը:
«Մեր ապագան շատ պարզ է թվում: Ունեմ պայմանագիր, որը լրանում է 2016 թվականին, և այն ավարտին կհասցնեմ: Եթե անհրաժեշտ լինի, կերակարձգեմ պայմանագիրս: Եթե երջանիկ չլինեի, կարող էի պայմանագիրն ավելի վաղ խզել, սակայն ինձ այստեղ լավ եմ զգում,- նշել է Պելեգրինին: