Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը` Genealogy խմբի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականն անդրադարձել է Եվրատեսիլ-2015 մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Genealogy խմբին` մասնավորապես իր ընթերցողներին ծանոթացնելով խմբի Ավստրալիա աշխարհամասը խորհրդանշող Մերի-Ջին Օ’դոհերթի Վասմաթզյանի հետ: Պարբերականը գրում է, որ Մերին ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, նրա հայրն ավստրալացի է, իսկ մայրը` հունական եւ հայկական արմատներ ունի:

Daily Mail-ը հիշեցնում է, որ Genealogy խումբը ձեւավորվել է հատուկ այս տարվա մրցույթի համար: Խմբում ներառվել են Հայաստանից Ինգա Արշակյանը, Եթովպիայից Վահե Թիլբյանը, Ամերիկայից Թամար Կապրելյան, Ճապոնիայից Ստեֆանի Թոփալյան եւ ֆրանսահայ Եսայի Ալթունյան:

Մերին սովորել է ԱՄՆ-ում` Հյուսիսային Կարոլինայում, որտեղ ուսանել է վոկալ և ֆլեյտա:

Այնուհետեւ նա տեղափոխվել է Ավստրալիա իր երաժշտական կարիերան շարունակելու, որտեղ եւ 2007 թ-ին հաղթել է ABC Symphony Ավստրալիայի երիտասարդ վոկալիստների մրցույթում: Մեկ տարի անց նա առաջինն էր, ով ստացավ գլխավոր մրցանակը Ավստրալիայի միջազգային օպերային մրցանակաբաշխության ժամանակ:

Վերջում Daily Mail-ը նշում է, որ Genealogy -ն թողարկել է այն երգը, որով հանդես է գալու Ավստրիայում մայիսին կայանալիք մրցույթին: «Dont Deny» երգն արդեն հասցրել է արժանանալ քննադատների դրական եւ լավ գնահատականին: Ստարև ևս մեկ անգամ ներկայացնում ենք երգի տեսահոլովակը.




Լրահոս