
Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել մի կին և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Մ. Հերացու փողոցում գտնվող դպրոցի դիմաց անհայտ անձը իր 17-ամյա դստեր ձեռքից հափշտակել է “Սամսունգ Ց-330” տիպի բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներից մեկը: Հափշտակվածն առգրավված է: Տղան հանձնվել է ծնողներին: Կատարվում է հետաքննություն: