ԱԴԱՄԱՆԴԸ՝ ՍՏԱՄՈՔՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շրի Լանկայում ոստիկանությունը ձերբակալել է մի չինացու, որը մեղադրվում է ոսկեղենի ցուցահանդեսի ժամանակ թանկարժեք ադամանդ կուլ տալու համար: Ըստ իրավապահների՝ նա թանկարժեք քարը կուլ է տվել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: “Նա, քարը ձեռքին, այնպիսի տեսք էր ընդունել, թե ուշադիր ուսումնասիրում է քարը, իսկ հետո անմիջապես դրեց բերանը”,-պատմել է ականատեսներից մեկը: Ոստիկանները ձերբակալել են չինացուն եւ նրան տարել Կոլոմբոյի հիվանդանոց, ապա լուծողական խմեցրել: Ադամանդի տիրոջ խոսքով՝ ադամանդն արժե մոտ 14 հազար դոլար:




Լրահոս