Բողոքի ցույցեր Հունաստանում եվ Կիպրոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման կապակցությամբ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցան բողոքի ցույցեր Հունաստանոմ և Կիպրոսում: Հունաստանում բողոքի ակցիաները մեկնարկեցին Սալոնիկում: Ցույցը կազմակերպված էր ՀՀԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի կողմից: Հավաքվելով Սալոնիկի Ս. Աստվածածին եկեղեցու առջև, ցուցարարները շարժվեցին դեպի Հունգարիայի գլխավոր հյուպատոսություն՝ վանկարկելով կարգախոսներ: Հյուպատոսության ներկայացուցչին հանձնվեց բողոքի նամակ:
Աթենքում ցույցը կազմակերպվել էր համատեղ ՀՀԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի և ՌԱԿ Հունաստանի շրջանային վարչության կողմից: Կրելով պաստառներ ու վանկարկելով կարգախոսներ, ցուցարարները անցան Աթենքի կենտրոնական Վասիլիսիս Սոֆիաս պողոտայով և կանգ առան Հունգարիայի դեսպանության առջև: Դեսպանության մուտքի մոտ ցուցարարների պատվիրակությանն ընդունեց դեսպանության խորհրդականը, որին հանձնվեց բողոքի նամակ: 




Լրահոս