Բերդի, Դիլիջանի և Ճամբարակի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավանում, Սիսիանում, Մեղրիում, Ապարանում, Արագածում, Աշոցքում տեղում է ձյուն, Ալավերդիում, Ստեփանավանում, Սպիտակում, Վանաձորում, Ախուրյանում, Թալինում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում` անձրև:

Բերդի, Դիլիջանի և Ճամբարակի ավտոճանապարհներին մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս