
«Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վստահություն է հայտնել, որ առաջիկայում «արքայական ակումբ»-ը կվերադառնա իր նախկին մակարդակին: Վերջին երկու խաղում մադրիդցիները հավաքել են 1 միավոր, ինչպես նաև պարտվեցին «Շալկե»-ին Չեմպիոնների լիգայում:
«Սա իրական «Ռեալ»-ը չէ, սակայն ես վստահ եմ, որ մենք կվերադառնան մեր նախկին մակարդակին: Կառլո Անչելոտին ունի համապատասխան փորձ ճգնաժամից թիմին հանելու համար: Մեզ անհրաժեշտ է հաղթել «Լևանտե»-ին»,-նշել է Մոդրիչը: