
Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Մայիսի 28 փողոցի թիվ 47 շենքի տանիքի ճաղավանդակները պոկվել, տանիքից կախվել են եւ իրենցից վտանգ են ներկայացնում: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 6-ին, ժամը 13.18-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 13.20-ին փրկարարները շենքի տանիքից անվտանգ իջեցրել են կախված ճաղավանդակները: