Հայտնի հաղորդավարուհի Օքսանա Պուշկինան իր “Կանացի հայացք” հաղորդման շրջանակներում անկեղծ զրույցի է բռնվում իր հյուրերի հետ, սակայն իր անձնական կյանքի մասին երբեք չի բարձրաձայնում: Բայց քանի որ վերջին շրջանում նրա անձնականը սկսեց հետաքրքրել շատերին, Օքսանան չդիմացավ եւ բոլորին ցույց տվեց իր շքեղ ամուսնական մատանին՝ ակնարկելով, որ հարսանիքն էլ սարերի հետեւում չէ: Պուշկինայի նշանածը ամերիկացի գործարար է, որի հետ նա ծանոթացել է Twitter սոցիալական կայքով: Հաղորդավարուհին պատմել է, որ սկզբում չի պատասխանել նամակներին, ու նա եկել է Ռուսաստան` Օքսանային տեսնելու: Ի դեպ, Պուշկինան նախկինում ամուսնացած եղել է եւ առաջին ամուսնությունից էլ տղա ունի:
ԿՐԿԻՆ ԿԱՄՈՒՍՆԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ