
“Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը չի փոխվել”,- այսօր հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հարցմանը պատասխանեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը որեւէ այլ մեկնաբանություն նախարարը հրաժարվեց ներկայացնել: Նշենք, որ 2011 թ. Հայաստանը Ռուսաստանից գազ ներկրել է 1000 խոր. մետրը 180 դոլարով: