Armenian text to speach

Ընտրատեղամասում «վխտում են» այլ լրատվամիջոցների վկայականներով «կեղծ» լրագրողնե՞ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոտայքի մարզի Աղավնաձոր եւ Բջնի համայնքներում մարտի 15-ին համայնքի ղեկավար ընտրություններ են: Աղավնաձորում թեկնածուները երկուսն են Հանրապետականներ, գործող գյուղապետ Մխիթար Դանիելյանն ու ԵԿՄ վարչության անդամ Ռոմեր Ալեքսանյանը:

Զարմանալի է, որ ընտրատեղամասում «վխտում են» այլ լրատվամիջոցների վկայականներով «կեղծ» լրագրողներ եւ ոչ մեկի մտքով չի անցնում ստուգել իսկությունը, իսկ «Աբովյան» հեռուստաընկերության օպերատորի վկայականում առկա տպագրական վրիպակի պատճառով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել աշխատել ներսում, գրում է abovyantv.am-ը:

«Գանգատը» «դիվանբաշուն»՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հասավ աղավաղված մինչ կտրվեին թույլտվությունները, «Աբովյան» հեռուստաընկերության տվյալ օպերատորը փոխարինվեց այլ օպերատորով:

Հիշեցնենք, որ ՏԻմ ընտրություններ են ընթանում Հայաստանի մի շարք մարզերում:




Լրահոս