Աշոցքում գյուղապետերից մեկին «գահընկեց» արեց հարազատ եղբայրը, մյուսին՝ հորեղբոր որդին. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է. այսօր  Շիրակի մարզի 5 համայնքներում՝ Հառիճում, Անուշավանում, Սարակապում, Կարմրավանում ու Արփենիում  ՏԻՄ ընտրություններ  էին: Եթե Հառիճում, Սարակապում  ու Անուշավանում  միակ թեկնածուները գործող գյուղապետերն էին, ապա Աշոցքի  տարածաշրջանի Արփենի ու Կարմրավան գյուղերում միմյանց դեմ էին դուրս եկել  հարազատ եղբայրներն ու հորեղբոր որդիները: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը  Արփենիում գործող գյուղապետ,  ՀՀԿ-ական Արսեն Անդրանիկի Առաքելյանին հաղթել է նրա հարազատ եղբայրը՝ Վահագն Առաքելյանը, որը անկուսակցական է:

Մարզպետարանի պաշտոնյան  հավաստիացնում է, որ այս երկու եղբայրների միջեւ որեւէ  կոնֆլիկտ չկա, պարզապես գործող գյուղապետը չէր ուզում այլեւս  պաշտոնավարել: Արփենին , ըստ մարզպետարանի պաշտոնյայի, ունի 356 բնակիչ,  որից 278-ն ունեն  ընտրելու իրավունք: Ընտրություններին մասնակցել են 131 հոգի, եղբայրներից գործող գյուղապետը ստացել է 35 ձայն, իսկ մյուսը՝ 96 ձայն:

Աշոցքի տարածաշրջանի մեկ այլ գյուղում՝ Կարմրավանում թեժ, կատաղի  պայքար էր սկսվել երկու հարազատ հորեղբոր որդիների միջեւ, որոնք  երկուսն էլ Հանրապետական են. գործող գյուղապետ Ֆելիքս Հարությունյանի  եւ   Մանուկ (գյուղում առավել հայտնի է  Մակեդոն անվամբ),  Հարությունյանի միջեւ:

Ամբողջական` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս