ԲՀԿ-ականը հաղթեց ՀՀԿ-ականին. ինչ արդյունքներ գրանցվեցին ՏԻՄ ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մի շարք համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Արդյունքներն արդեն ամփոփվել են: Ըստ այդմ, Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում հաղթել է գործող ղեկավար, ԲՀԿ-ական Ալեքսան Ալեքսանյանը: Նա ստացել է 704 ձայն: Նրանից շատ քիչ է ետ մնացել ՀՀԿ-ից առաջադրված Էդգար Հայրապետյանը` 615 ձայն:

Արմավիրի քաղաքապետի համար սկզբնական շրջանում առաջադրվել էր վեց թեկնածու, սակայն նրանցից հինգն ինքնաբացարկ էին հայտարարել: Մնացած միակ թեկնածուն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամի Ռուբեն Խլղաթյանն էր, ով էլ ստացել է 8169 ձայն:

Կարմրավան համայնքում պայքարը գնում էր հորեղբոր որդիների` Հարությունյան Ֆելիքսի և Հարությունյան Մանուկի միջև: Համայնքի արդեն նախկին ղեկավար Ֆ. Հարությունյանը ստացել էր 58 ձայն, իսկ նրա մրցակիցը` 93:




Լրահոս