
Սաուդյան Արաբիայի ազդեցիկ թագավորական ընտանիքի անդամներից մեկը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարքը կարող է հանգեցնել նրան, որ տարածաշրջանի այլ երկրներ սկսեն արտադրել իրենց միջուկային վառելիքը:
Արքայազն Թուրկի Ֆեյսալը BBC-ին հայտնել է, որ եթե Իրանին թույլատրեն մշակել միջուկային զենք, Սաուդյան Արաբիան ու այլ պետություններ կհասնեն նման իրավունք ստանալուն:
Հավելենք, որ Թուրկի Ֆեյսալը՝ թագավորի կրտսեր որդին է, ինչպես նաև եղել է Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավարը: