
Հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը հատուկ ծառայությունների խորհրդով, լքել է Ռուսաստանը, գրում է «Коммерсантъ» թերթը:
Հրատարակչության տեղեկությունների համաձայն՝ մարտի 13-ին Սոբչակը ЦДЛ ռեստորանում` ի պատիվ L’Officiel պարբերականի իր ղեկավարությամբ լույս տեսած առաջին համարի ընթրիք է մատուցել:
««Ազգերի թատրոնում» չեղյալ հայտարարել «Ամուսնություն» ներկայացումը ես չէի կարող, ինչպես և չէի կարող այս ընթրիքը, սակայն վաղը ևեթ որոշ ժամանակով կլքեմ Ռուսաստանը»,- մեջբերում է նրա խոսքերը թերթը:
Հեռուստահաղորդավարուհու մտերիմների խոսքերով՝ Սոբչակը, ով իբրև թե ներառված է «գնդակահարվողների ցուցակում», լքել է Ռուսաստանը երկրի հատուկ ծառայությունների խորհրդով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քսենիա Սոբչակն ուժեղացրել էր իր թիկնազորը «գնդակահարվողների ցուցակի» առկայության մասին տեղեկությունների հայտնվելուց հետո: Ցուցակում, Սոբչակից բացի, ներառված են նաև «Էխո Մոսկվի»-ի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովն ու օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին: