Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստում ԱլԳ ՔՀՖ-ի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին նշեց, որ Հայաստանը ճանապարհներ է փնտրում բարելավելու իր հարաբերություններ Եվրամիության հետ, թեև տևական ժամանակ է` անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը:
«Ես գիտեմ, որ երբեմն ընտրությունների ժամանակ աչք են փակում խախտումների վրա, ու սա լավ չէ: Երբ խորհրդարանում պատգամավորները չեն ընտրվում արդար, թափանցիկ ձևով, ապա այդ պատգամավորները չեն կարող զբաղվել օրինաստեղծ աշխատանքով: Ուստի պետք է կոչ անեմ պաշտպանել այս արժեքները, որ քաղաքական խաղեր չխաղան ընտրությունների հետ»-ընդգծեց Բոբինսկին:
Նա անդրադարձավ նաև Հայաստանի ընտրություններին և նշեց, որ Հայաստանում նախագահական վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ զեկույցի հրապարակման պահին ներխուժեցին ակտիվիստներ և հորդորեցին վերջ տալ խաղերին, անցկացվեցին ցույցեր: Բոբինսկին հիշեցրեց, որ ընտրախախտումները վնասում են Եվրամիության, եվրոպական կառույցների պատիվն ու արժանապատվությանը:
Վրաստանի ներկայացուցիչ, Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության անդամ Վանո Չխիկվաձեն խոսեց իր երկրի թերությունների և առավելությունների մասին և նշեց, որ հարաբերությունները ՌԴ հետ կարծես վերականգնվում են: «Բայց մենք չենք տեսնում՝ Վրաստանը ի՞նչ է զոհաբերում ՌԴ հետ լավ հարաբերություններ հաստատելու համար»,- նշեց նա: