
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրոդ խմբի համակարգող, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն այսօր մասնակցում էր Հայաստանում անցկացվող Եվրանեսթի վեհաժողովին:
Նա նշեց, թե մինչև 2013 թվականը Հայաստանը մնում էր այն պետություններից մեկը , որ կատարում էր այն պարտավորությունները, որ ստանձնել էր Պրահայում կայացած գագաթաժողովում: Սակայն նա ընդգծեց, որ ցավոք, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունից հետո, երբ Հայաստանը Ռուսաստանի առաջնորդած ՄՄ-ին որոշեց անդամակցել, էապես վատացավ պարտավորությունների կատարումը:
Նրա խոսքով տարվա սկզբից ունենք բացասական ազդակներ թե´ մարդու իրավունքների խախտման տեսակետից, թե´ քաղաքական դաշտում անհավասարության տեսակետից:
«Բառացիորեն մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպես իշխող կուսակցությունը հաշվեհարդար տեսավ քանակով երկրորդ պառլամենտական ուժի հետ ու ստիպեց նրա ղեկավարին ընդհնարապես հրաժարվել քաղաքականությունից», – նշեց նա:
Խուրշուդյանն անդրադարձավ նաև ԼՂՀ-ին՝ նկատելով, որ Արցախի խնդիրը մնում է կարևորագույն խոչընդոտներից մեկը կայունության ամրապնդման համար: