Դեռեւս 2005 թվականին Մարտունուց ընտրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը կանխատեսելով այսօրվա Հայաստանի վիճակն ու ծնելիության մակարդակի օրեցօր անկումը, ԱԺ-ում մի նախագծով էր հանդես եկել՝ առաջարկելով խրախուսել բազմակնությունն ու արտաամուսնական կապերից ծնված երեխանների գոյությունը: Հակոբյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ նման կերպով Հայաստանի հանրապետությունը իր գենոֆոնդով հետ չի «ընկնի» Ադրբեջանից: Նախագիծը կյանքի չկոչվեց, ինչի արդյունքում 2011թ. համեմատ 2012-ին Հայաստանում ծնվածների թիվը նվազել է 812-ով: «Ժողովուրդ»-ը փորձեց Հակոբ Հակոբյանից պարզել արդյո՞ք պատրաստվում է պատգամավորը այդ նախագիծը կրկին խորհրդարան բերել՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը: Հակոբյանը, սակայն, հրաժարվեց իր նախագծից՝ ասելով, թե ինքը երբեւիցե նման առաջարկով հանդես չի եկել: «Պետք է հայ կանայք շատ երեխա բերեն»,-այսօր էլ նման դեղատոմս է առաջարկում ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ