
Մոսկվայում ռեստորանի հաճախորդը, ով փորձել է ալկոհոլի ազդեցության տակ ծեծկռտուք հրահրել, կծել է դեպքի վայր ժամանած ոստիկանի ոտքը. հայտնում է ՌԻԱ «Նովոստին»` հղում կատարելով իրավապահ մարմիններում սեփական աղբյուրին:
«Գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում, խուլիգանության մասին հաղորդագրություն է ստացվել: Սամարայի մարզի 28-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոչ ադեկվատ արտահայտություններ է թույլ տվել ու փորձել է ռեստորանի հաճախորդների հետ ծեծկռտուք հրահրել: Ձերբակալության ժամանակ նա նետվել է ոստիկանության աշխատակիցներից մեկի վրա ու կծել է նրա ձախ ոտքը»,- հայտարարել է աղբյուրը: