
Մարտի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 40-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել:
Դրա հետևանքով ուղևորը՝ 1953 թ. ծնված Քյարամ Իսպիրյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: