
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ արդեն որոշել է, թե «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը «Ռեալ»-ն ինչ կազմով է հանդես գալու:
««Բարսելոնա»-ի դեմ հանդիպման կազմն արդեն որոշված է: Միայն կասկածներ ունեմ` կապված դարպասապահի գծի հետ»,- «Լևանտե»-ի դեմ խաղից հետո հայտարարել է Անչելոտին:
Նշենք, որ ավելի վաղ մարզիչը նշել էր, թե «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս կգա Իկեր Կասիլյասը: