Դավիդ Վիլյան, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու Յորք Սիթի»-ում, առաջին գոլն է խփել MLS-ի շրջանակներում: Իսպանացին աչքի է ընկել առաջնության երկրորդ տուրի շրջանակներում կայացած հանդիպման 19-րդ րոպեին: Նյու Յորքում կայացած հանդիպումն ավարտվել է տան տերերի` 2:0 հաշվով հաղթանակով:
Առաջնության երկու տուրերից հետո նորաստեղծ ակումբն իր ակտիվում 4 միավոր է գրանցել և գլխավորել մրցաշարային աղյուսակը: