
Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականը 2.5։1.5 հաշվով հաղթեց Եվրոպայի չեմպիոն Գերմանիային։
Առաջին խաղատախտակի վրա ավարտվեց Լեւոն Արոնյան-Արկադի Նայդիչ պարտիան: Հայ շախմատիստը 65-րդ քայլում պարտիան ավարտեց իր օգտին:
Գաբրիել Սարգսյանը սեւերով 46-րդ քայլում պարտվեց Դենիել Ֆրիդմանին։
Ավելի վաղ ոչ ոքի էր ավարտվել Իգոր Խենկին – Սերգեյ Մովսեսյան պարտիան: Իսկ Վլադիմիր Հակոբյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Գեորգ Մայերի նկատմամբ:
NEWS.am Sport