Նախկին ՕԵԿ-ական, ՕԵԿ կենտրոնի տարածքային կառույցի նախկին ղեկավար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը շուտով խոսելու է: «Ես դեռեւս բան չունեմ ասելու: Բայց մինչ էդ մի քանի հարց էլ ունեմ պարզաբանելու, պարզաբանեմ, ինքս կասեմ: Երկար ժամանակ արձակուրդում էի, հանգստանում էի: Հիմա եկել եմ, ուղղակի մի քանի հարց կա, հետագա քաղաքական վիճակում կողմնորոշվելու համար»,- նշեց Հայրապետյանը: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է իրեն նորից ՕԵԿ-ի շարքերում տեսնենք, ասաց. «Հետո կպատասխանեմ բոլոր հարցերին, վերջ»:
ԴԵՌ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ