
Բրազիլիայի համալսարաններից մեկում անցկացվող մրցույթի ժամանակ ուսանողը մահացել է 25 բաժակ օղի խմելուց հետո:
23-ամյա Հումբերտո Մոուրա Ֆոնսեկան մասնակցել է Բրազիլիայի Բաուրուի համալսարանի փարթիներից մեկին, որտեղ մի խումբ երիտասարդներ որոշել է մրցել, թե ով կարող է 60 վայրկյանում 25 բաժակ օղի խմել, գրում է Mirror-ը:
Սակայն խմելուց հետո 23-ամյա երիտասարդն ընկերներին ասել է, որ իրեն վատ է զգում ու անսպասելի կերպով ուշաթափվել է:
Նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Եվս 6 ուսանող ալկոհոլային թունավորմամբ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: