ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը մտահոգված է, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին: Պաշտոնական Բրյուսելը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա լարվածությունից խուսափելու համար: Այդ մասին երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը: «Մենք ուշադրությամբ հետեում ենք իրադրությանը: Կոչ ենք անում Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածություն ցուցաբերել»,- հայտարարել է Եվրամիության պաշտոնյան:




Լրահոս