
Լեհ սահմանապահները բախվել են ապօրինի ներգաղթի անսովոր դեպքի: Ֆրանսիայի քաղաքացին փորձել է ճամպրուկով Եվրոպա տանել իր ռուս կնոջը: Կինը փաստաթղթերի հետ խնդիրներ է ունեցել, այդ իսկ պատճառով էլ օրինական կերպով չի կարող հատել սահմանը:
Անսովոր ուղեբեռը գրավել է իրավապահ մարմինների ուշադրությունը Տերեսպոլում մարտի 13-ին:
«Մոսկվայից Նիցցա ընթացող գնացքում սահմանային վերահսկողության ժամանակ ոստիկանության աշխատակիցները Ֆրանսիայի քաղաքացու ուղեբեռում թաքցված ռուսի են հայտնաբերել»,- հայտնում է լեհական Wiadomosci 24 հրատարակչությունը:
Այժմ ֆրանսիացուն, ինչպես և նրա կնոջը, կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Նրանց սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում: