ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արտաքին պարտքի մի մասը չի տարածվում պետական բյուջեի վրա: Երբ մենք պարտք ենք վերցրել հակաճգնաժամային պայմաններում, ֆորմալ առումով դա պետության պարտքն է, բայց, ըստ էության, դրանք այն ձեռնարկությունների պարտքն են»:

Գագիկ Մինասյան «168.ժամ»

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գործող կառավարության անհեռատես քաղաքականությունն արդարացնելու համար ինչ անհավանական մեկնաբանություններ ասես, որ չեն հնարի: Ի՞նչ է ասում Մինասյանը. պարզաբանում է, թե մեր երկրի գլխին այդքան կուտակված պարտքերը միայն պետությանը չեն, այլ` ձեռնարկություններինը: Հետաքրքիր է՝ ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը չի՞ հասկանում, որ անգամ այդ ձեռնարկությունները, որոնք գոյություն ունեն մեր երկրում, դարձյալ գործում են պետության հովանու ներքո: Վերջին հաշվով, այդ պարտքը պետության ուսերին է ծանրացած:




Լրահոս