Նորվեգիայի վարչապետը հրաժարվել է ապրիլի 24-ին այցելել Հայաստան. Sabah

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը հայտարարել է, որ չի այցելի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ շեշտելով, որ Նորվեգիան արժևորում է Թուրքիայի հետ հարաբերությունները, գրում է Sabah օրաթերթը:

Սոլբերը հայտարարել է, որ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության անդամներն ու ինքն անձամբ ներկա չեն լինի հիշատակի արարողություններին և միայն դեսպանը կկարողանա մասնակցել միջոցառումներին:

«Հայոց ցեղասպանությունը, որը ենթադրաբար կատարվել է Օսմանյան կայսրության կողմից 1915 թ-ին, միջազգայնորեն վիճելի է»,- հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ այս առթիվ ավելի ուշ հայտարարություն կտարածվի:




Լրահոս