
Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է այս մրցաշրջանի վերջում ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Անգլիական ակումբը փոխարինող է փնտրում իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլային: Վերջինս ամռանը կարող է լքել Լոնդոնը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար անգլիական ակումբը կարող է վճարել 17.7 միլիոն ֆունտ ստեռլինգ: