Հայ ձյուդոիստները կմասնակցեն միջազգային մրցաշարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս հունվարին Ավստրիայում հավաք անցկացնելով՝ ձյուդոյի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ գյումրեցի Հովհաննես Դավթյանը (60 կգ), վանաձորցի Արսեն Ղազարյանը (66 կգ), երևանցիներ Դավիթ Նիկողոսյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ) մասնակցեց «Դեպի օլիմպիական ոսկի» անվանումով միջազգային մրցաշարի:

Քառյակը փետրվարին Գորիում համատեղ մարզվեց վրացիների հետ և այնտեղից մեկնեց Դյուսելդորֆի միջազգային մրցաշարին մասնակցելու: Կրկին լավ հանդես եկան Հ. Դավթյանը և Ա. Ղազարյանը, որոնք իրենց հաշվին երկուական հաղթանակ գրանցեցին:

Հայաստանի քառյակը այժմ Չեխիայում է: Մարզիկները վաղը կմեկնեն Թբիլիսի, ուր կմարզվեն և կմասնակցեն մարտի 21-ին մեկնարկող միջազգային վարկանշային մրցաշարին:

2016 թ. Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք կստանան յուրաքանչյուր քաշային կարգի դասակարգման աղյուսակում 1-22-րդ տեղը զբաղեցնող մարզիկները: Գյումրեցի Հովհաննես Դավթյանն այժմ իր քաշային կարգում վարկանիշային միավորների քանակով զբաղեցնում է աղյուսակի 15-րդ հորիզոնականը:

ՀԱՕԿ մամլո ծառայություն




Լրահոս