Երգչուհի Դալիթան սեպտեմբերին իր երկրպագուների համար պատրաստել է միանգամից մի քանի անակնկալ: Ամառվա ընթացքում նա նկարահանել է նոր տեսահոլովակ «Դու չկաս» երգի հիման վրա, նաեւ ֆիլմ է պատրաստել մանկական «Եվրատեսիլ»-ի մասին: Այս երկու աշխատանքների պրեմիերան կկայանա սեպտեմբերի սկզբին:
Դալիթայի մայրիկի հետ զրույցում պարզեցինք նաեւ, որ փոքրիկ երգչուհին սեպտեմբերը սիրելու եւս մի առիթ ունի. սեպտեմբերի 19-ին նրա ծննդյան օրն է: Այս տարի Դալիթան կդառնա 13 տարեկան: Հարցին, թե ինչ նվեր է ցանկանում ստանալ, Դալիթայի մայրիկը` Իզաբելլան, նշեց, որ աղջիկը երբեք չի ասում՝ այս կամ այն բանն եմ ուզում, ամեն ինչ թողնում է մայրիկի ճաշակին: «Շատ ենք ուզում ֆլամինգո կիթառ նվիրել, եթե ստացվի, կնվիրենք»,-խոստովանեց Դալիթայի մայրիկը: Այս տարի էլ ծննդյան տոնը նշելու է նեղ շրջապատով՝ դպրոցական ընկերների հետ:
ՄԻ ՔԱՆԻ ԱՌԻԹ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ