
Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Անդրեա Պիռլոյին: Այդ մասին հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտան:
«Յուվենտուս» տեղափոխության պահից Պիռլոն շատ է օգնել ակումբին: Նրա պայմանագրի ժամկետը լրանալու է 2016-ին: Հիմա ակումբի ղեկավարությունը պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել նրան»,- հայտարարել է Մարոտան:
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Պիռլոն մասնակցել է 15 հանդիպման՝ խփելով 3 գոլ: